Ղեկավարվելով Քաղաքաշինության մասին օրենքի 143 հոդվածի 5-րդ կետի , Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասին 29 կետի , ՀՀ Կառավարության 2011թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009թ․ դեկտեմբերի 22-ի 1064-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի 2025 թվականի հունիսի 26-ի թիվ 2/փ-205 եզրակացությունը և համաձայն սեփականատիրոջ դիմումի ՝Նոր Հաճըն համայնքի ավագանին որոշում է 1․ Հավանություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը, բավարարել քաղաքացի Արտուշ Մնացականի Ավանեսյանի դիմումը և Նոր Հաճըն համայնքի Քանաքեռավան գյուղի գլխավոր հատակագծին համապատասխան Արտուշ Մնացականի Ավանեսյանի սեփականություն հանդիսացող 07-064-0227-0014 կադաստրային ծածկագրով 0,34824 հա գյուղատնտեսական նշանակության վարելահող հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակությամբ։
2․ Հողամասի նպատակային նշանակությունը համարվում է փոխված հողամասի կադաստրային արժեքի տարբերությունը վճարելուց հետո։ |