Նոր Հաճընի համայնքապետարանի կարիքների համար ապրանքների ձեռքբերման նպատակով հայտարարված ԿՄՆՀՀ ԷԱՃԱՊՁԲ25/12 ծածկագրով հայտարարված ընթացակարգի 46-րդ չափաբաժնի ընտրված մասնակից է ճանաչվել <<Աքսել>> ՍՊ ընկերությունը /ՀՎՀՀ՝ 02918838/: Օրենքով սահմանված կարգով և ժամկետներում https://eauction.armeps.am/ համակարգի միջոցով <<Աքսել>> ՍՊ ընկերությանը ուղարկվել է պայմանագիր կնքելու առաջարկ: Սակայն օրեքնով սահմանված ժամկետում <<Աքսել>> ՍՊ ընկերությունը չի ստորագրել պայմանագիրը: Հիմք ընդունելով <<Գնումների մասին>> ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի բ ենթակետի պահանջները որոշում եմ՝
1. <<Աքսել> ՍՊ ընկերությանը /ՀՎՀՀ՝ 02918838/ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող անձանց ցուցակում:
2. Լիազորված մարմին ներկայացնել անհրաժեշտ տեղեկատվությունը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: