Համաձայն հողային օրենսգրքի 67- րդ հոդվածի և <<Տեղական ինքնակառավարման մասին >> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21- րդ կետի, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը Նոր Հաճըն համայնքի ավագանին որոշում է՝ 1. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքային սեփականություն համարվող հողատեսքերը 2023 թվականի ընթացքում աճուրդ- վաճառքի միջոցով օտարել և հաստատել մեկնարկային գները ՝ համաձայն հավելվածի (հավելվածը կցվում է) :
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդող օրը: |