Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ և 16-րդ հոդվածների դրույթներով` Նոր Հաճըն համայնքի ավագանին` որոշում է. Հաստատել համայնքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 27-ի երկրորդ նստաշրջանի հերթական թիվ 9 նիստի հետևյալ օրակարգը.
1. Նոր Հաճըն համայնքի ավագանու անդամ Վահագն Սարգսյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին
2. Նոր Հաճըն համայնքի ավագանու անդամ Գոռ Մեծոյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին
3. Նոր Հաճըն համայնքի ավագանու անդամ Արտյոմ Գևորգյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին :
4.Նոր Հաճըն համայնքի ավագանու անդամ Սահակ Գյուլինյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին:
5. Նոր Հաճըն համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 15-ի N125-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
6. Հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին:
7. Հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին:
8. Հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին:
9. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքում տեղական տուրք և տեղական վճար վճարողների հաշվառման եվ գրանցամատյանների վարման կարգը հաստատելու մասին : 10. Նոր Հաճըն համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 15-ի N 118-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ 11. Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցուն սեփականության իրավունքով անհատույց տրամադրելու մասին: 12. Համայնքապատկան մեքենաների վրա տեղորոշման համակարգ տեղադրելու մասին: 13. <<Կոտայք>> Ջրօգտագործողների ընկերության <<Նաիրի>> տեղամասին դրամական նվիրատվություն տրամադրելու մասին: 14. Համայնքային սեփականություն համարվող փաստաթղթերի սեփականության իրավունքը պետությանը փոխանցելու մասին: 15. Նոր Հաճըն համայնքի ավագանու հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին: |