Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և 48-րդ հոդվածի, Նոր Հաճըն համայնքի ավագանու 2022թ. փետրվարի 18-ի <<Նոր Հաճըն համայնքի կամավոր խնդիրները, կամավոր խնդիրներին ուղղված սեփական լիազորությունները և դրանց լուծման նպատակով իրականացման կարգը հաստատելու մասին>> N21-Ա որոշման պահանջներով, հաշվի առնելով Նոր Հաճըն քաղաքի Հարավ-արևելյան թաղամասի 6-րդ փողոցի 36-րդ տան բնակիչ Արման Նավասարդյանի դիմումը և հիմք ընդունելով համայնքապետարանի սոցիալական հարցերի հանձնաժողովի եզրակացությունը՝ որոշում եմ.
1. Համայնքի 2024 թվականի բյուջեի գործառնական դասակարգման 10.7.1. <<Սոցիալական հատուկ արտոնություններ>> հատվածի ծախսերի տնտեսագիտական դասակարգման 4726 <<Հուղարկավորության նպաստներ բյուջեից>> հոդվածից 70000 (յոթանասուն հազար) դրամի չափով դրամական օգնություն տրամադրել համայնքի բնակիչ Արման Նավասարդյանին, մոր՝ Նաիրա Հովակիմյանի թաղման ծախսերը հոգալու համար:
2. Հանձնարարել համայնքապետարանի ֆինանսատնտեսագիտական և գնումների կազմակերպման բաժնի պետ Ս. Բադալյանին` ապահովելու ֆինանսավորումը:
3. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արման Սմբատյանի վրա:
4. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: