Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշմամբ, Նոր Հաճըն համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 27-ի թիվ 46-Ն որոշումով ՝որոշում եմ.
1. Սիրեկան Վանուշի Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող Նոր Հաճըն համայնքի, Քանաքեռավան գյուղի (վկայական՝ N 10092024-07-0119, ծածկագիր՝ 07-064-0201-0085) գյուղատնտեսական նպատակային նշանակության, այլ հողատեսք գործառնական նշանակության հողամասի ընդլայնման նպատակով՝ Քանաքեռավան գյուղի (վկայական՝ N 19032025-07-0153, ծածկագիր՝ 07-064-0629-0003) գյուղատնտեսական նպատակային նշանակության, այլ հողատեսք գործառնական նշանակության 0.03522 հա մակերեսով հողամասը, ուղղակի վաճառքի ձևով օտարել վերը նշված անձին գործող կադաստրային արժեքով և միավորել հողամասերը: 2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված ուղղակի վաճառքով օտարվող հողամասը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերից, ինչպես նաև չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները: 3. Սույն որոշման 1-ին կետի մեջ նշված անձի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները՝ պետական գրանցման: 4. Պարտավորեցնել՝ 4.1 Նոր Հաճընի համայնքապետարանի 900115102122 հաշվեհամարին վճարել հողամասի կադաստրային արժեքը՝ 2375 / երկու հազար երեք հարյուր յոթանասունհինգ / դրամ: 5. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է սույն որոշման 1-ին կետի մեջ նշված անձի կողմից: 6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից: