Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածով և հիմք ընդունելով «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերի պահանջները,Նոր Հաճըն համայնքի ավագանին որոշում է.
1․ Առաջարկել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցավծքների նախարարին՝ վերջինիս 05․03․2025թ թիվ 392-Ա հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) Հրամանով հաստատված 1-ին հավելվածի արձանագրություն 9-ի «Որոշվեց» բաժնի 1-ին կետով հաստատված փոխադրավարձերի աղյուսակում ավելացնել՝ «Արգել - Նոր Հաճն, Նոր Հաճն - Արգել միջանկյալ կանգառ 150 դրամ փոխադրավարձ» տողը և երթուղուց օգտվող որոշակի խմբերի (ուսանողներ, թոշակառուներ, ժամկետային և պայմանագրային զինծառայողներ, հաշմանդամության և անապահովության կարգ և այլն) նկատմամբ կիրառել արտոնություններ,
2) Հրամանով հաստատված 22-րդ հավելվածի «Արգել - Նոր Հաճն - Երևան» ուղղությամբ շարժման չվացուցակում կատարել փոփոխություն՝ աղյուսակի 3-ից 10-րդ տողերով սահմանված 20 րոպե պարբերականությունը փոխարինելով 10-ից 15 րոպե պարբերականությամբ՝ համապատասխանաբար համալրելով նաև տրանսպորտային միջոցների քանակը։
2. Համայնքի ղեկավարին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ուղեկցող գրությամբ դիմել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցավծքների նախարարին սույն նախագծով նախատեսվող փոփոխությունները կարատելու միջնորդությամբ։