Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման պահանջներով ՝ որոշում եմ
1. Ձևակերպել կառուցապատող Ալիս Տիգրանի Անանյանի և Զարուհի Իվանի Կարաբեկյանի կողմից իրականացված Նոր Հաճըն համայնքի գյուղ Քանաքեռավան, 3-րդ փողոց թիվ 18 հասցեում գտնվող բնակելի տան և մետաղական ցանկապատի կառուցման ավարտական ակտը (շահագործման թույլտվություն կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից: