Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Նոր Հաճըն համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 15-ի N 118-Ն որոշման N 2-րդ հավելվածը, «ՄԻԿ ՄԱՆ» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը և N 19919 վճարման անդորրագիրը` որոշում եմ.
1.Տալ թույլտվություն «ՄԻԿ ՄԱՆ» ՍՊԸ-ին (պետական հաշվառման համար՝ 87.110.1240827) Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի գյուղ Արգել 1-ին փողոց թիվ 43 հասցեում գտնվող 10 քառակուսի մետր առևտրային մակերեսով հիմնական շինության ներսում 2024 թվականի մայիս-հունիս ամսվա ընթացքում իրականացնելու.
1)ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառք.
2.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Խ. Թարվերդյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: