Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշմամբ, Նոր Հաճըն համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 27-ի թիվ 46-Ն որոշումով ՝որոշում եմ.
1. Զենֆերա Գրիշայի,Անժելա Անդրանիկի, Աննա Անդրանիկի,Արմեն Անդրանիկի Եղոյաններին և Անուշ Անդրանիկի Արշակյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Նոր Հաճըն համայնքի, Մրգաշեն գյուղի (ծածկագիր՝ 07-046-0123-0002, 07-046-0123-0003) գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող, խաղող՝ 0.2399 և 0.1067 հա մակերեսով գործառնական նշանակության հողամասի ընդլայնման նպատակով՝ Նոր Հաճըն համայնքի, Մրգաշեն գյուղի (ծածկագիր՝ 07-046-0123-0007 և 07-046-0123-0001) գյուղատնտեսական նպատակային նշանակության, այլ հողատեսք գործառնական նշանակության, 0.02434 և 0.09023 հա մակերեսով հողամասերը ուղղակի վաճառքի ձևով օտարել վերը նշված անձանց գործող կադաստրային արժեքով: 2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված ուղղակի վաճառքով օտարվող հողամասերը չեն հանդիսանում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերից, ինչպես նաև չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները: 3. Սույն որոշման 1-ին կետի մեջ նշված անձանց հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները՝ պետական գրանցման: 4. Պարտավորեցնել՝ 4.1 Նոր Հաճընի համայնքապետարանի 900115102122 հաշվեհամարին վճարել հողամասի կադաստրային արժեքը՝ 7750 /յոթ հազար յոթ հարյուր հիսուն / դրամ: 5. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է սույն որոշման 1-ին կետի մեջ նշված անձանց կողմից: 6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից: