Ղեկավարվելով <<Քաղաքացիական օրենսգրքի>> 188-րդ հոդվածի, Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն և 912-Ն որոշումների, որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 48-րդ կետերի՝ որոշում եմ
1.Նոր Հաճըն համայնքում Զորավար Անդրանիկի փողոց, 7/11 հողամաս հասցեում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող 07-006-0009-0001-ից ծածկագրով, 0.00384հա բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակությամբ հողամասում ինքնակամ կառուցված 82.86քմ արտաքին մակերեսով ավտոտնակը համարել Նոր Հաճըն համայնքի սեփականություն և ճանաչել օրինական (Հաշվառման ծածկագիր՝ 2023QDWMEW): 2. Ընդունել ի գիտություն, որ` 1) շինության պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը. 2) շինությունը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում. 3) շինությունը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք: 3. Հաստատել սույն որոշման 1-ին կետով օրինական ճանաչված շինության և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված հողամասի հատակագծերը : 4. Սույն որոշումը սահմանված կարգով ենթակա է գրանցման ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ում: 5. Սույն որոշումից ծագող իրավունքի պետական գրանցման օրվանից 15 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր առաջարկություն անել ինքնակամ կառույցներն իրականացրած Վարդանուշ Իսակի Շախմուրադյանին սույն որոշման 1-ին կետում նշված օրինականացված կառույցը և համապատասխան հողամասը գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) տրամադրելու մասին: 6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից