Այսօր: Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024թ.
Նոր Հաճնի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 99
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ՆՈՐ ՀԱՃՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ՄՐՑՈՒՅԹ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Արման Սմբատյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
31/07/2020
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
17/08/2020
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

     Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի ղեկավարը հայտարարում է մրցույթ Նոր Հաճնի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնը զբաղեցնելու համար՝          

.

 

  1. Նոր Հաճնի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար (ծածկագիր 1.2-1)։                                                    

Գործառույթներն են`                    
     Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված  լիազորություններ (պաշտոնի անձնագիրը):      
         Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`      

ա) ունի բարձրագույն կրթություն, համայնքային ծառայության առնվազն առաջատար պաշտոնների 2-րդ ենթախմբի պաշտոններում կամ դրանց համապատասխանող` պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա համայնքային ծառայության ստաժ և համայնքային ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան կամ առնվազն հինգ տարվա հանրային ծառայության ստաժ և համայնքային ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճանին համապատասխանող` պետական ծառայության դասային աստիճան (կոչում) կամ վերջին չորս տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երեք տարվա փորձ կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային պետական և (կամ) կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.

բ) ունի  «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Հանրային ծառայության մասին», «Զինապարտության մասին», Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և  իր լիազորությունների հետ կապված այլ  իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

գ)  տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.

դ)  ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով  աշխատելու ունակություն.

ե)  տիրապետում է  ռուսերենին (ազատ)  և մեկ այլ օտար (կարդում, կարողանում է   բացատրվել) լեզվի։

Մրցույթը կկայանա 2020 թվականի օգոստոսի 31-ին ժամը 11,00-ին Նոր Հաճնի համայնքապետարանի աշխատակազմի շենքում (ք.Նոր Հաճն, Տոռոզյան փողոց շենք 7):                                         
         Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 17.08.2020թ:

         Դիմող ՀՀ քաղաքացիները և փախստականի կարգավիճակ ունեցող անձինք    պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը

         1) դիմում մրցութային հանձնաժողովի անունով (լրացվում է փաստաթղթեր ներկայացնելիս).
         2) տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների ու աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմների, վկայականների, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակի հետ միասին.          0   0000
        3) արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին.

        4) մեկ լուսանկար 3x4 սմ չափսի.

        5) անձնագրի պատճենը։

 

        Փաստաթղթերը ընդունվում՝ Նոր Հաճնի համայնքապետարանի աշխատակազմ (ք.Նոր Հաճն, Տոռոզյան փողոց շենք 7, (հեռ.` +374224-4-25-50) ժամը 09.00-ից մինչև 18.00,կամ ք. Հրազդան, Կենտրոն վարչական շենք, Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԾՀ բաժնում, հեռախոս 0223-2-34-13,   0223-2-73-01 ժամը 10.00-ից մինչև 15.00, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Բոլորը
Տեսահոլովակ
Տեսահոլովակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք,Նոր Հաճըն
0224 4 25 50
nor-hachn-meriya@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53052630@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՐ ՀԱՃԸՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner