Այսօր: Հինգշաբթի, 17 Հունվարի 2019թ.
Նոր Հաճնի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 115
ՆՈՐ ՀԱՃՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
03.11.18 ԾԱՌԱՏՈՒՆԿ ՆՈՐ ՀԱՃՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

2018 թվականի նոյեմբերի 3-ի Կոտայքի մարզում իրականացվող ծառատունկի շրջանակներում Նոր Հաճն համայնքում տեղի ունեցավ ծառատունկի:Բակերի հարակից տարածքներում տնկվեց շուրջ 50 ծառ: Աշխատանքների իրականացման համար ներգրավված էր նաև անհրաժեշտ տեխնիկա: Նախատեսվում է նոյեմբեր ամսվա ընթացքում եղանակային բարենպաստ պայմանների պարագայում շարունակել ծառատունկի աշխատանքները:
Կոչ ենք անում համայնքի բոլոր բնակիչներին  ակտիվ մասնակցություն ունենալ համայնքում իրականացվող ծառատունկին:

 

15.10.18 Նոր Հաճն համայնքի ղեկավար Գագիկ Մաթևոսյանի տոնական շնորհավորական ուղերձը Նոր Հաճն քաղաքի 60 ամյակի կապակցությամբ
Սիրելի համաքաղաքացիներ. Ի սրտե շնորհավորում եմ մեզ բոլորիս մեր սիրելի Նոր Հաճն քաղաքի հիմնադրման 60 ամյակի կապակցությամբ: Այս տոնը առաջին հերթին Ձեր աշխատանքի,սիրելի քաղաքի նվիրումի և անկեղծ սիրո տոնն է: 60 տարի առաջ հանրապետության բոլոր շրջաններից տեղափոխված բնակիչների քրտնաջան և կառուցողական աշխատանքի շնորհիվ Հրազդանի կիրճի ափին ծնունդ առավ Կիլիկիայի հաճընցիների հիշատակը հավերժացնող մեր սիրելի համայնքը: Ի  շնորհիվ մեր քաղաքի հիմնադիր Աշոտ Հարությունյանի անմնացորդ նվիրումի,կարճ ժամանակահատվածում Նոր Հաճնը դարձավ Հայաստանի զարգացող արդյունաբերության ինքնատիպկ ենտրոններից մեկը: Սիրելի նորհաճնցիներ, դուք որ ապրելու և աշխատելու ձեր իրավունքը պատմությունից եք վաստակել արժանի եք շնորհակալության:Յուրաքանչյուր ... Մանրամասն
14.10.18 ՆՈՐ ՀԱՃՆ ՔԱՂԱՔԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 60 ԱՄՅԱԿ

Շնորհավոր տոնդ, հարազատ քաղաք.

21.09.18 Նոր Հաճն համայնքի ղեկավար Գագիկ Մաթևոսյանի շնորհավորական ուղերձը Սեպտեմբերի 21-ի՝ Անկախության տոնի կապակցությամբ
Հարգելի համաքաղաքացիներ:  Սրտանց շնորհավորում եմ մեր նորագույն պատմության կարևոր ձեռքբերման ու հաղթանակի՝ Անկախության հռչակման 27-րդ տարեդարձի առթիվ:  Սեպտեմբերի 21-ը հայ ժողովրդի  պատմության լուսավոր էջերից է, որ   իրականություն դարձրեց  տասնյակ սերունդների երազանքը' նորից Անկախ ու Ազատ Հայրենիքի հռչակումը:  Տոնի առիթով երախտագիտության և  հիշատակի խոսքեր պետք է ասել նրանց հասցեին, ովքեր հերոսացան ու նահատակվեցին հանուն Հայաստանի: Այսօր, կառուցելով ու զարգացնելով մեր անկախ երկիրը, նաև կատարում  ենք այդ հերոսների պատվիրանը՝ վառ պահելով նրանց հիշատակը: Հիմա արդեն խաղաղ պայմաններում ենք պարտավոր շարունակել նրանց գործը՝ հանուն մեր երկրի, մեր անկախության, ... Մանրամասն
31.08.18 Նոր Հաճն համայնքի ղեկավար Գագիկ Մաթևոսյանի շնորհավորական ուղերձը Սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ
Շնորհավորում եմ Գիտելիքի ու դպրության օրվա և նոր՝ 2018-2019 թվականների ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ: Այսօր Նոր Հաճնի հիմնական դպրոցներ ոտք են դնում շուրջ 170 առաջին դասարանցի: Սիրելի՛ առաջին դասարանցիներ, ձեզ մաղթում եմ անհոգ ու լուսավոր ապրումներով լի դպրոցական աշխարհ՝ բազում հետաքրքիր ու գեղեցիկ ակնթարթներով: Տոնական այս խանդավառությունը թող ձեզ ուղեկից լինի կրթության բոլոր աստիճաններում: Հարգելի՛ մանկավարժներ, ցանկանում եմ ձեզ հղել երախտագիտության խոսք՝  մեծ նվիրումով ու բարձր պատասխանատվությամբ այդ կարևոր առաքելությունը իրականացնելու համար: Սիրելի՛ աշակերտներ, Ձեզ մաղթում եմ արժանի լինել ՀՀ արժանապատիվ քաղաքացու կոչմանը : Տոնական օրվա առթիվ հաջողություն եմ մաղթում ... Մանրամասն
01.09.17 Նոր Հաճն համայնքի ղեկավար Գագիկ Մաթևոսյանի շնորհավորական ուղերձը Սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ
Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ և ծնողներ, շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ, որով սկսվում է հույսերով լի ուսումնական տարին, գիտելիքներով հարստանալու ու նոր արժեքներ ճանաչելու շրջանը: Պ ատահական չէ, որ սեպտեմբերի մեկը նշվում է նաև որպես գիտելիքի օր, գիտելիք, որը հազարամյակներ շարունակ եղել է մեր ժողովրդի գերագույն արժեքներից մեկը: Հատկապես ջերմորեն եմ շնորհավորում դպրոցի և բուհի շեմն առաջին անգամ ոտք դնողներին` նրանց մաղթելով լուսավոր ճանապարհ և բարձր առաջադիմություն, իսկ մանկավարժներին, ում վստահված է սերունդների կրթության և դաստիարակության դժվարին գործը, հաջողություններ իրենց շնորհակալ աշխատանքում: Նոր ուսումնական տարին թող լինի առավել հագեցած և արդյունավետ, ... Մանրամասն
1 2 3


Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք,Նոր Հաճն

0224 4 25 50

nor-hachn-meriya@mail.ru

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՐ ՀԱՃՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.02
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner