Այսօր: Չորեքշաբթի, 8 Մայիսի 2024թ.
Նոր Հաճնի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 68
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ ՆՀայաuտանի Հանրապետության Կոտայքի մարզպետին առընթեր երիտա¬սար¬դական խորհրդի կազմում ընդգրկվելու համար ՆՈՐ ՀԱՃՆ համայնքի ավագանին հայտարարում է համայնքի ոչ պետական հատվածը ներկայացնող երիտասարդի ընտրության մրցույթ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Արարատ Դումանյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
04/03/2014
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
18/03/2014
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հայաuտանի Հանրապետության Կոտայքի մարզպետին առընթեր երիտա­սար­դական խորհրդի կազմում ընդգրկվելու համար ՆՈՐ ՀԱՃՆ համայնքի ավագանին հայտարարում է համայնքի ոչ պետական հատվածը ներկայացնող երիտասարդի ընտրության մրցույթ
- Խորհրդի ոչ պետական հատվածը ներկայացնող անդամը 16‑30 տարեկան երիտասարդ է, որը համապատասխանում է հետևյալ չափանիշներին՝
1) երիտասարդներին առնչվող կրթական, սոցիալական, զբաղվածության, առող­ջա­պահական և մշակութային խնդիրներին տիրապետելը.
2) երիտասարդական կազմակերպություններում տարբեր ծրագրերին կամ միջո­ցառումներին մասնակցության փորձ.
3) երիտասարդական քաղաքականության բնագավառում միջազգային փորձի, պետական և հանրային կառավարման համակարգի, ծրագրերի մշակման, իրականաց­ման և գնահատման առանձնահատկությունների իմացություն։
- Հավասար պայմանների դեպքում որպես առավելություն է դիտվում երիտա­սարդական քաղաքականության բնագավառում իրականացված փորձագիտական աշխա­տանքները կամ հրապարակումները, ոչ ֆորմալ կրթության ոլորտի գիտելիքները և գործնական աշխատանքի փորձը:
- Խորհրդի ոչ պետական հատվածը ներկայացնող անդամն առաջադրվում է համայնքի ավագանու կողմից՝ մրցութային կարգով:
Նշված չափանիշները բավարարող թեկնածու չլինելու դեպքում խորհրդի ոչ պետական հատվածը ներկայացնող անդամը կարող է առաջադրվել համայնքի ավա­գանու կազմից՝ ինքնաառաջադրման սկզբունքով, վերը նշված համապատասխան չափանիշներով: Համապատասխան թեկնածու չլինելու դեպքում տվյալ համայնքից խորհրդի ոչ պետական հատվածը ներկայացնող անդամ է ընտրվում ավա­գանու՝ տարիքով ամենաերիտասարդ անդամը:
            Երիտասարդի ընտրության մրցույթը կայանալու է 2014 թվականի մարտի 20-ին ժամը 15:00-ին համայնքի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքում:
Դիմորդների հայտերն ընդունվում են մինչև է 2014 թվականի մարտի 18-ին ժամը 16:00-ն:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 0224 4-25-50  հեռախոսահամարով

Բոլորը
Տեսահոլովակ
Տեսահոլովակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք,Նոր Հաճըն
0224 4 25 50
nor-hachn-meriya@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53052630@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՐ ՀԱՃԸՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner