Այսօր: Ուրբաթ, 10 Հոկտեմբերի 2025թ.
Նոր Հաճընի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 32
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
10.10.25 ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔԻ 67-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

Հարգելի ՛ քաղաքացիներ
 

 Սիրով հրավիրում ենք բոլորիդ՝  միասին նշելու Նոր Հաճըն քաղաքի 67-ամյակին նվիրված տոնական բացօթյա միջոցառումը , որը կկայանա հոկտեմբերի 12-ին ՝  Նոր Հաճըն քաղաքում։
 
  Տոնական միջոցառման ժամանակացույց՝

15։00 -17։30 -   Expo ցուցահանդես-վաճառք ՝  Նոր Հաճըն քաղաքի մշակույթի  տան                       տարածքում
 

18։00 - 23։00- Համերգային ծրագիր՝ հայտնի երգիչների մասնակցությամբ
 

Սիրով սպասում ենք բոլորիդ՝  միասին նշելու մեր քաղաքի ծննդյան օրը։

 Հարգանքով՝   Նոր Հաճընի համայնքապետարան
 

10.10.25 ՆՈՐ ՀԱՃԸՆԻ ՄԱՐԶԱԴՊՐՈՑԻ 40-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
Այսօր ՝ հոկտեմբերի 10-ին, « Նոր Հաճընի համայնքապետարանի մարզադպրոց » ՀՈԱԿ-ի դահլիճում հանդիսավոր նշվեց Նոր Հաճընի մարզադպրոցի 40-ամյակը։ Միջոցառմանը ներկա էին Նոր Հաճըն համայնքի ղեկավար Գագիկ Մաթևոսյանը, համայնքապետարանի աշխատակազմը, վարչական ղեկավարները,տարածաշրջանի մարզադպրոցներից հյուրեր և բոլոր ժամանակների լավագույն մարզիչներն ու մարզիկները։ Տոնական օրվա կապակցությամբ մարզական ցուցադրական ելույթներով ներկայացան մարզադպրոցի սաները։ Համայնքի ղեկավարը պատվոգրեր հանձնեց Նոր Հաճընի մարզադպրոցի 40-ամյա գործունեության ընթացքում հաջողություններ գրանցած տնօրեններին,վաստակավոր մարզիչներին,մրցավարներին,Հայաստանի Հանրապետությունում և միջազգային առաջնություններում պատվավոր տեղեր զբաղեցրած ... Մանրամասն
08.10.25 ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ՝ ՆՎԻՐՎԱԾ ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐԻ ՕՐՎԱՆ
 Սիրելի՛ գրադարանավարներ Սրտանց շնորհավորում եմ մասնագիտական տոնի՝ Գրադարանավարի օրվա առթիվ։ Գիտության և տեխնիկայի զարգացման ժամանակակից պայմաններում, երբ համակարգիչը, բարձր տեխնոլոգիաները մտել են մեր կյանքի ու կենցաղի գրեթե բոլոր ոլորտներ, գնալով ավելի է կարևորվում ու արժևորվում ձեր դերը մատաղ սերնդի կրթության, դաստիարակության ու համակողմանի զարգացման գործում: Դուք այսօր ոչ միայն պահպանում եք գրադարանային գործի մեր լավագույն ավանդույթները, այլև, կիրառելով ժամանակակից տեխնոլոգիաներ ու մեթոդներ, հարստացնում եք դրանք և ի սպաս դնում մեր հասարակությանը: Ձեր բարեխիղճ աշխատանքի շնորհիվ է վառ մնում սերը ընթերցանության նկատմամբ: Գիրքը մեր ազգին օգնել է անցնելու դարերի միջով, հաղթահարելու ծանր ու ... Մանրամասն
06.10.25 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Նոր Հաճըն համայնքի հարգելի՛ բնակիչներ Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Նոր Հաճըն քաղաքի հիմնադրման 67-ամյակի տոնակատարության շրջանակում հայտարարվում է «Նոր Հաճըն 67» ԷՔՍՊՈ։ Ամսաթիվ՝ 12.10. 2025 Վայր՝ Նոր Հաճըն քաղաքի հուշարձանամերձ տարածք Ժամը՝ 14:00 Էքսպոյի ընթացքում տեղի կունենան՝✅ Տեղական արտադրանքի ցուցահանդես-վաճառք✅ Ձեռարվեստի և արվեստի աշխատանքների ցուցադրություն✅ Սննդի տաղավարներ✅ Երաժշտական և մշակութային ծրագրերՀրավիրվում են համայնքի ձեռնարկատերերը, արտադրողները, արվեստագետները և արհեստավորները՝ մասնակցելու և ներկայացնելու իրենց աշխատանքները: 📌 Մասնակցության համար գրանցվել մինչև՝ 07/10/2025, ժամը՝ 18:00 📞 Կապ՝ 022442550, ✉️ էլ․ հասցե՝ nor-hachn-meriya@mail.ru Արի' միասին ... Մանրամասն
03.10.25 ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ՝ ՆՎԻՐՎԱԾ ՈՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱՆ
      Սիրելի՛ մանկավարժներ,Շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի օրվա առթիվ: Անուրանալի է ձեր դերն ու ավանդը մեր ազգային վերազարթոնքի սկզբնավորման ու պետականության ձևավորման գործընթացներում։ Ազգային հեռանկարի տեսանկյունից դժվար է գտնել ավելի բարդ, միաժամանակ ավելի պատվաբեր ու շնորհակալ գործ, քան երեխա կրթելու և հասարակության արժանապատիվ անդամ ձևավորելու առաքելությունն է: Ձեր շնորհիվ ուսումնական հաստատությունը դառնում է կրթօջախ ու տուն, ընտանեկան միջավայր և գիտելիքի շտեմարան, որտեղ ձևավորվում են մարդկային փոխհարաբերություններ, որտեղ հայրենիքը պաշտպանելու, հայրենիքը շենացնելու և հայրենիքի պատիվը բարձր պահելու հիմնավոր դաստիարակություն են ստանում: Դուք ձեր առաքելությունն իրականացնում եք մեծահոգաբար՝ ... Մանրամասն
28.09.25 ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՝ ՆՎԻՐՎԱԾ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
   Սեպտեմբերի 27-ին Նոր Հաճըն քաղաքում և բնակավայրերում կազմակերպվեցին երթեր՝ դեպի Արցախյան պատերազմների զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրներ։  Նոր Հաճըն համայնքի ղեկավար Գագիկ Մաթևոսյանի գլխավորությամբ համայնքապետարանի աշխատակազմը, ավագանու անդամներն ու քաղաքացիները Նոր Հաճընի Ազատամարտիկների պանթեոնում հարգանքի տուրք մատուցեցին Արցախյան պատերազմներում զոհված մեր հայրենակիցների հիշատակին և ծաղիկներ խոնարհեցին նրանց շիրիմներին։                                                                        ... Մանրամասն
24.09.25 ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29- Ի ԵՐԿՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ

1.«ՔԱՐ ԵՎ ԱՎԱԶ» ՍՊԸ-ի կողմից նախատեսվող ՀՀ Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Նոր Գեղի բնակավայրի տարածքում Նորագյուղի անդեզիտաբազալտների հանքավայրի արևելյան տեղամասի երկրաբանական ուսումնասիրությունների համար նախնական համաձայնություն տրամադրելու մասին

2.Համայնքի ղեկավարի առաջարկին հավանություն տալու մասին

3.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 26 -ի N 123-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

4․ Հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին

5․ Հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին

6․ Հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին

7. Նոր Հաճըն համայնքի ավագանու հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին:

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Տեսահոլովակ
Տեսահոլովակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք,Նոր Հաճըն
0224 4 25 50
nor-hachn-meriya@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53052630@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՐ ՀԱՃԸՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner