16.06.22
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Հարգելի բնակիչներ. Տեղեկացնում ենք Ձեզ, որ Նոր Գեղի- Քարաշամբ տանող գլխավոր ճանապարհահատվածում իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ, ինչով պայմանավորված առաջարկում ենք, կատարվող աշխատանքներին չխոչընդոտելու համար, այդ ճանապարհահատվածով երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում:
|
|
03.06.22
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ՀԱՃԸՆ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԱԳԻԿ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ ԱՌԹԻՎ
|
Ավարտվեց 2021-2022 թթ. ուսումնական տարին:Ավարտեցիք նաև Դուք սիրելի 9-րդ և 12-րդ դասարանցիներ:Դժվար ու պատասխանատու այս ժամանակահատվածում Դուք հաղթահարել եք ամեն մի դժվարություն և պատրաստ եք Ձեր ուսումնառությունը շարունակել ավագ դպրոցում, ԲՈՒՀ-երում և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում:Հարգելի´ ուսուցիչներ, գիտենք, որ Դուք Ձեր սաներին եք փոխանցել Ձեր գիտելիքների ամբողջ պաշարը, և ուժերի անմնացորդ նվիրումով կրել այդ ծանր ու պատասխանատու բեռը:ՈՒստի սիրելի մանկավարժական և աշակերտական կոլեկտիվներ.Շնորհավորում եմ Ձեզ ,,Վերջին զանգի,, կապակցությամբ, Ձեզ բարի երթ և բարի ճանապարհ ցանկանում: Կյանքը հրաշքներ ունի Ձեզ համար, սիրելի´ շրջանավարտներ: Դուք եք ...
Մանրամասն |
|
31.05.22
ՀՈՒՆԻՍԻ 1
|
Սիրելի´ մանուկներ, շնորհավորում ենք Ձեզ ամենապայծառ տոներից մեկի՝ Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ: Ցանկանում ենք Ձեզ խաղաղ երկինք, երջանիկ ու անհոգ օրեր: Թող դուք շրջապատված լինեք անսահման սիրով ու ջերմությամբ: Ապահովենք մեր երեխաներին անհոգ մանկություն, որովհետև նրանք ոչ միայն մեր երեխաներն են, այլ հասարակության կերտողներն են:
|
|
13.05.22
ՆՈՐ ՀԱՃԸՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԻ ՍԱՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԸ
|
2022թ. մայիսի 9-ին Ղրիմ քաղաքում կայացավ <<Ռուսական ափ >> խորագրով մրցույթը , որին մասնակցեցին <<Նոր Հաճընի համայնքապետարանի արվեստի դպրոցի>> ՀՈԱԿ-ի գեղարվեստի բաժնի սաները: Դասատու ` Հասմիկ Ավետիսյան1.ՂԱԼԵՉՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ I- կարգի դափնեկիր2.ՄԿՐՏՉՅԱՆ ՄԻՇԱ I-կարգի դափնեկիր3.ՀԱԿՈԲՅԱՆ ՄԱՐԻ ...
Մանրամասն |
|
07.05.22
ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆ
|
Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում ենք Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ:Մեր հայ ժողուվուրդը մեծ ավանդ է ունեցել Հայրենական պատերազմի գործում: Հիշենք Հայրենական մեծ պատերազմում զոհված մեր պապերին, Արցախյան վերջին 44-օրյա պատերազմում զոհված հայորդիներին:Այս տոնի առթիվ մաղթում ենք բոլորիդ տոկուն կամք, կայուն հավատ մեր հայրենիքի պայծառ ապագայի նկատմամբ: Թող համայն աշխարհում լինի խաղաղություն:
|
|
01.05.22
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ
|
Հարգելի աշխատողներ. Շնորհավորում ենք Ձեզ Աշխատանքի օրվա կապակցությամբ:Մայիսի 1-ը նշվում է որպես աշխատավորների տոն:Այս տոնը գեղեցկացնում է մարդկանց:Մաղթում ենք Ձեզ Խաղաղ և ստեղծագործ աշխատանք՝ հանուն մեր երկրի զարգացման:
|
|
30.04.22
ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ
|
Ապրիլի 30_ին Նոր Հաճըն համայնքում անցկացվեց շաբաթօրյակ։Բոլոր բնակավայրերում,պատմամշակութային վայրերում,միջհամայնքային ճանապարհների եզրերին և դպրոցների բակերում կատարվեց մաքրման աշխատանքներ։Բոլորը համախմբված ակտիվ մասնակցություն ունեցան շաբաթօրյակին:
|
|
1 2 3 4 5 6 7 8 |