Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և 48-րդ հոդվածի, Նոր Հաճըն համայնքի ավագանու 2022թ. փետրվարի 20-ի <<Նոր Հաճըն համայնքի կամավոր խնդիրները, կամավոր խնդիրներին ուղղված սեփական լիազորությունները և դրանց լուծման նպատակով իրականացման կարգը հաստատելու մասին>> N21-Ա որոշման պահանջներով, հիմք ընդունելով ՆորՀաճըն համայնքի չորս բնակիչների դիմումները և Նոր Հաճընի համայնքապետարանի <<Նոր Հաճըն համայնքում արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառած վնասը գնահատող հանձնաժողովի>> ս/թ նոյեմբերի 14-ի արձանագրության ակտը՝ որոշում եմ.
1.Նոր Հաճըն համայնքի 2022 թվականի բյուջեի գործառնական դասակարգման 10.7.1 <<Սոցիալական հատուկ արտոնություններ>> ծախսերի տնտեսագիտական դասակարգման 4729 <<Այլ նպաստներ բյուջեից>> հոդվածից հատկացնել 400000 (չորս հարյուր հազար) դրամի չափով այրված սենյակները վերանորոգելու նպատակով՝ համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել համայնքապետարանի ֆինանսատնտեսագիտական և գնումների կազմակերպման բաժնի պետ Ս. Բադալյանին` ապահովելու ֆինանսավորումը:
3. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արման Սմբատյանի վրա:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: