Այսօր: Ուրբաթ, 17 Մայիսի 2024թ.
Նոր Հաճնի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 51
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 17-Ն
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 17-Ն


Զեկ. ԳԱԳԻԿ ՄԱԹԵՒՈՍՅԱՆ

ՆՈՐ ՀԱՃՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 84-րդ հոդվածի 8.1-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության <Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի գլխավոր հատակագիծը հաստատելու մասին> 2001 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 1079 որոշումը և համայնքի ղեկավարի առաջարկը, Նոր Հաճնի քաղաքային համայնքի ավագանին

 

1.       Հավանություն տալ <Հայաստանի քաղաքաշինության գիտահետազոտական և նախագծային ինստիտուտ> փակ բաժնետիրական ընկերության կողմից մշակված, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կոլեգիայի հավանությանն արժանացած Նոր Հաճն քաղաքի գլխավոր հատակագծին և համարել Նոր Հաճն քաղաքի գլխավոր հատակագիծը հաստատված:
2.      Հաստատել  համայնքի հողերի նպատակային նշանակությունը ըստ հավելված 1-ի:
3.     Դիմել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական կոմիտեի Կոտայքի մարզային ստորաբաժանում` Նոր Հաճն քաղաքի կադաստրային էլեկտրոնային քարտեզում կատարելու համապատասխան փոփոխություններ համաձայն հավելված 1-ի և 2-ի:
4.     Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԱԳԻԿ ՄԱԹԵՒՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆԴՐԵՅ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք,Նոր Հաճըն
0224 4 25 50
nor-hachn-meriya@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53052630@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՐ ՀԱՃԸՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner