Այսօր: Հինգշաբթի, 16 Մայիսի 2024թ.
Նոր Հաճնի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 41
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 45-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 45-Ա


Զեկ. ԳԱԳԻԿ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

<ՆՈՐ ՀԱՃԸՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑ> ՀՈԱԿ-ՈՒՄ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ԵՎ <ՆՈՐ ՀԱՃԸՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ> ՀՈԱԿ-ՈՒՄ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ԾՆՈՂԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով` Նոր Հաճն քաղաքային համայնքի ավագանին որոշում է.

 

 

1.<Նոր Հաճնի քաղաքապետարանի արվեստի դպրոց> ՀՈԱԿ-ում սովորող միակողմանի ծնողազուրկ երեխաներին ազատել ուսման վարձավճարներից, վիրավորված ազատամարտիկների, 4 և ավելի երեխա ունեցող ընտանիքների համար սահմանել ուսման վարձավճարների 50% զեղչ, միաժամանակ  երկու տարբեր բաժիններում սովորող երեխաների համար սահմանել ցածր վարձավճարով բաժնի ուսման վարձի 50% զեղչ, և մեկ ընտանիքից 2 և ավելի սովորողի դեպքում երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար սահմանել 50% զեղչ:

 

2. <Նոր Հաճնի քաղաքապետարանի արվեստի դպրոց> ՀՈԱԿ-ի տնօրենին իրավունք վերապահել մինչև 50000 դրամ գումարի սահմաններում ուսման վարձավճարի արտոնություններ սահմանելու սոցիալապես առավել անապահով ընտանիքների երեխաների համար:

 

3. <Նոր Հաճնի քաղաքապետարանի մանկապարտեզ> ՀՈԱԿ-ի ծնողական վճարի 50% զեղչ սահմանել 4 և ավելի երեխա ունեցող ընտանիքների և վիրավոր ազատամարտիկների երեխաների համար:

 

4. <Նոր Հաճնի քաղաքապետարանի մանկապարտեզ> ՀՈԱԿ-ի տնօրենին իրավունք վերապահել մինչև 200000 դրամ գումարի սահմաններում ծնողական վճարի արտոնություններ սահմանելու սոցիալապես առավել անապահով ընտանիքների երեխաների համար:

 

5. Հանձնարարել <Նոր Հաճնի քաղաքապետարանի մանկապարտեզ> ՀՈԱԿ-ի և  <Նոր Հաճնի քաղաքապետարանի արվեստի դպրոց> ՀՈԱԿ-ի տնօրեններին կատարված զեղչերի և արտոնությունների վերաբերյալ ներկայացնել եռամսյակային հաշվետվություն:

 

         6.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԱԳԻԿ ՄԱԹԵՒՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԶՈՅԱ ՑԱԿԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք,Նոր Հաճըն
0224 4 25 50
nor-hachn-meriya@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53052630@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՐ ՀԱՃԸՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner