Ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 24-րդ կետի և համայնքի ավագանու կանոնակարգի 21-րդ հոդվածի պահանջներով՝Նոր Հաճնի քաղաքային համայնքի ավագանին`որոշում է. 1.Նոր Հաճն քաղաքի մշակույթի և կրթության բնագավառում ունեցած ակնառու ներդրման համար Էստեբան Էդուարդո Արսլանեանին, Կառլոս Անդրես Արսլանեանին և Արմեն Ռուբեն Արսլանեանին շնորհել <Նոր Հաճն քաղաքի պատվավոր քաղաքացի> կոչում:
2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |