Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշմամբ հաստատված կարգի, հիմք ընդունելով Նոր Հաճըն համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 29-ի N 78-Ա որոշմամբ հաստատված «Կոտայք-6» միկրոռեգիոնալ մակարդակի՝համակցված տարածական պլանավորման փաստաթուղթը և հաշվի առնելով Սևակ Միրիկի Պատրոսյանի և համասեփականատերերի դիմումը
1. Քաղաքացիներ Սևակ Միրիկի, Զարինե Վլադիմիրի, Դոնարա Ավանեսի և Միրիկ Ներսեսի Պետրոսյանների ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող 07-064-0353-0558 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0,04 հա մակերեսով հողամասի /գյուղատնտեսական նպատակային նշանակության, հողատեսք՝ արոտավայր հողամաս/ նպատակային նշանակությունը փոխել բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի և որպես կադաստրային արժեքի տարբերության վճար սահմանել (վճարման հաշվեհամար 900115102122)՝ 0,04 հա արոտավայր հողամասի համար 400 քմ x 4435,05 դրամ = 1774020 դրամ /մեկ միլիոն յոթ հարյուր յոթանասունչորս հազար քսան/ դրամ։ 2. Հողամասի նպատակային նշանակությունը համարվում է փոխված հողամասի կադաստրային արժեքի տարբերությունը վճարելուց հետո։