Այսօր: Ուրբաթ, 17 Մայիսի 2024թ.
Նոր Հաճնի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 121
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1049
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Նոր Հաճըն ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Նոր Հաճըն, 0224 4 25 50, nor-hachn-meriya@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 ապրիլի 2024 թվականի N 1049

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՈԴՎԱԾԻՑ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և 48-րդ հոդվածի, Նոր Հաճըն համայնքի ավագանու 2022թ. փետրվարի 18-ի <<Նոր Հաճըն համայնքի կամավոր խնդիրները, կամավոր խնդիրներին ուղղված սեփական լիազորությունները և դրանց լուծման նպատակով իրականացման կարգը հաստատելու մասին>> N21-Ա որոշման պահանջներով, հաշվի առնելով համայնքի թվով տասնվեց բնակիչների դիմումները, և հիմք ընդունելով համայնքապետարանի սոցիալական հանձնաժողովի եզրակացությունը՝ որոշում եմ.

1. Համայնքի 2024 թվականի բյուջեի գործառնական դասակարգման 10.7.1 <<Սոցիալական հատուկ արտոնություններ>> ծախսերի տնտեսագիտական դասակարգման 4729 <<Այլ նպաստներ բյուջեից>> հոդվածից 400000 (չորս հարյուր հազար) դրամի չափով դրամական օգնություն ցույց տալ սոցիալապես անապահով անձանց՝ համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել համայնքապետարանի ֆինանսատնտեսագիտական և գնումների կազմակերպման բաժնի պետ Ս. Բադալյանին` ապահովելու ֆինանսավորումը:

3. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արման Սմբատյանի վրա:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԱԳԻԿ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(481.83 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 20

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք,Նոր Հաճըն
0224 4 25 50
nor-hachn-meriya@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53052630@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՐ ՀԱՃԸՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner