Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29 N 698-Ն որոշման պահանջներով և հաշվի առնելով, որ 0.0728 հա հողամասը ընդգրկված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, հիմք ընդունելով 07-048-0077-0025 ծածկագրի հողամասի սեփականատեր Մարգար Մարգարյանի դիմումը և <<ՍՈՖՅԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ>> Ա/Ձ-ի կողմից կազմված հողամասի հատակագիծը` որոշում եմ․
1.Սահմանել՝ Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Նոր Հաճըն գյուղի Ֆ. Մկրտչյան թիվ 50 հասցեում գտնվող <<ՍՈՖՅԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ>> Ա/Ձ-ի պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 25122019-07-0168) հողամասի մակերեսը 0.0728 հա:
2.Հողամասի սահմանները որոշվում են <<ՍՈՖՅԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ>> Ա/Ձ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
3.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ իրավունքը ենթակա է պետական վերագրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեի կողմից:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: