Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Նոր Հաճըն համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 15-ի N118-Ն որոշման N 2 հավելվածը, անհատ ձեռնարկատեր «Սոնիկ Փիլոյանի» ներկայացրած հայտը և N 3836 վճարման անդորրագիրը` որոշում եմ.
1. Տալ թույլտվություն անհատ ձեռնարկատեր «Սոնիկ Փիլոյանին» (պետական հաշվառման համար՝ 80.1104204) Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Նոր Գեղի գյուղի Ֆ․ Թևոսյանփ. թիվ 257/1 հասցեում գտնվող, 54 քառակուսի մետր առևտրային մակերեսով հիմնական շինության ներսում 2024 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում իրականացնելու.
1) ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառք.
2) ծխախոտային արտադրատեսակների վաճառք:
2.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Խ. Թարվերդյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: