Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի <<Քանաքեռավանի առողջության առաջնային պահպանման կենտրոն>> ՊՈԱԿ -ի տնօրենի 09.10.2025թ. թիվ 30 գրությունը, Նոր Հաճըն համայնքի ավագանին որոշում է` 1. Նոր Հաճըն համայնքի բյուջեի գործառնական դասակարգման 1.6.1 <<Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ>> հատվածի տնտեսագիտական դասակարգման 4819 <<Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին>> հոդվածից << Քանաքեռավանի առողջության առաջնային պահպանման կենտրոն >> ՊՈԱԿ -ին ֆինանսական միջոցների բարելավման նպատակով հատկացնել 300000 դրամ, որպես ֆինանսական աջակցություն:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդող օրը: |