|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի ՆՈՐ ՀԱՃԸՆ համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. ՆՈՐ ՀԱՃԸՆ, 0224 4 25 50, nor-hachn-meriya@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
29 սեպտեմբերի 2025 թվականի N 79-Ա |
«ՔԱՐ ԵՎ ԱՎԱԶ» ՍՊԸ-Ի ԿՈՂՄԻՑ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՆՈՐ ԳԵՂԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՆՈՐԱԳՅՈՒՂԻ ԱՆԴԵԶԻՏԱԲԱԶԱԼՏՆԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ԱՐԵՎԵԼՅԱՆ ՏԵՂԱՄԱՍԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1- ին մասի 42-րդ կետով, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եվ փորձաքննության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման N 1 հավելվածի 28-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով ««Քար և Ավազ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված դիմումի հիման վրա կայացած հանրային լսման արձանագրությունը' Նոր Հաճըն համայնքի ավագանին որոշում է' 1.Տրամադրել նախնական համաձայնություն «ՔԱՐ ԵՎ ԱՎԱԶ» ՍՊԸ-Ի կողմից նախատեսվող ՀՀ Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Նոր Գեղի բնակավայրի տարածքում Նորագյուղի անդեզիտաբազալտների հանքավայրի արևելյան տեղամասի երկրաբանական ուսումնասիրությունների համար:
2.Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |
Կողմ -14 ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ԳԱԳԻԿ ԻՍՊԻՐՅԱՆ ԱՆԻ ԽԱՌԱՏՅԱՆ ՄԱՐՏԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ ՆԵՐՍԵՍ ՄԽԻԹԱՐՅԱՆ ԳԵՂԱՄ ՕԶՆԵՑՅԱՆ ՆԱՐԻՆԵ ԹՈՐՈՍՅԱՆ ԱՐԿԱԴԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԹՈՎՄԱՍ ԳԱԼՍՏՅԱՆ ԱՆԻ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐՄԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ ԱՆՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՊՅԱՆ ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՍՈՖԻԱ | Դեմ -0 | Ձեռնպահ -1 ԳՅՈՒԼԻՆՅԱՆ ՍԱՀԱԿ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԱԳԻԿ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(392.73 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|