Այսօր: Չորեքշաբթի, 1 Մայիսի 2024թ.
Նոր Հաճնի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



15 ապրիլի 2024 թ.

ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և 48-րդ հոդվածի, Նոր Հաճըն համայնքի ավագանու 2022թ. փետրվարի 18-ի <<Նոր Հաճըն համայնքի կամավոր խնդիրները, կամավոր խնդիրներին ուղղված սեփական լիազորությունները և դրանց լուծման նպատակով իրականացման կարգը հաստատելու մասին>> N21-Ա որոշման պահանջներով, հաշվի առնելով Նոր Հաճըն քաղաքի Իսահակյանի փողոցի 6-րդ շենքի 4-րդ բնակարանի բնակիչ Նվեր Բոզանյանի դիմումը և հիմք ընդունելով համայնքապետարանի սոցիալական հարցերի հանձնաժողովի եզրակացությունը՝ որոշում եմ.

1. Համայնքի 2024 թվականի բյուջեի գործառնական դասակարգման 10.7.1. <<Սոցիալական հատուկ արտոնություններ>> հատվածի ծախսերի տնտեսագիտական դասակարգման 4726 <<Հուղարկավորության նպաստներ բյուջեից>> հոդվածից 70000 (յոթանասուն հազար) դրամի չափով դրամական օգնություն տրամադրել համայնքի բնակիչ Նվեր Բոզանյանին, մոր՝ Սահար Բոզանյանի թաղման ծախսերը հոգալու համար:

2. Հանձնարարել համայնքապետարանի ֆինանսատնտեսագիտական և գնումների կազմակերպման բաժնի պետ Ս. Բադալյանին` ապահովելու ֆինանսավորումը:

3. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արման Սմբատյանի վրա:

4. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԱԳԻԿ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք,Նոր Հաճըն
0224 4 25 50
nor-hachn-meriya@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53052630@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՐ ՀԱՃԸՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner