Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի 5-րդ մասի պահանջներով, հիմք ընդունելով սեփականտիրոջ դիմումը՝ որոշում եմ՝
1. ՀՀ Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Քարաշամբ գյուղի 13-րդ փողոց 22 հասցեում գտնվող, Գոհար Աշոտի Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող 07-066-0012-0037 կադաստրային ծածկագրով,0,12 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության այլ հողեր հողամասի գործառնական նշանակությունը փոխել բնակելի կառուցապատման:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: