Հաշվի առնելով, որ ըստ 9964 անդորրագրի դիմումատուն 2021 թվականի համար կատարել է Նոր Հաճն համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 20-ի№47-Ն որոշմամբ նախատեսված վճարումները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով` որոշում եմ.
1. Տալ Սիփան Դավթյան ԱՁ-ին (վկայական 80.904820) Նոր Հաճն համայնքի Շահումյան 2/16 հասցեի տարածքում գտնվող հիմնական շինության ներսում տեխնիկական հեղուկների վաճառք իրականացնելու թույլտվություն 2021 թվականի համար:
2. Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական, եկամուտների հարցերով առաջատար մասնագետ՝ Խ.Թարվերդյանի վրա:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից: