Այսօր: Երեքշաբթի, 23 Ապրիլի 2024թ.
Նոր Հաճնի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 49
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 19-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Նոր Հաճըն ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Նոր Հաճըն, 0224 4 25 50, nor-hachn-meriya@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

01 հունիսի 2016 թվականի N 19-Ա

ԹԱՂԱՄԱՍԻ ՎԵՐԱՆՎԱՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին > ՀՀ օրենքի 16 հոդվածի 21-րդ կետի և ՀՀ  Կառավարության  29.12.2005թ.  <<Հայաստանի  Հանրապետության  քաղաքային  և  գյուղական  բնակավայրերում  ներբնակավայրային  աշխարհագրական  օբյեկտների  անվանակոչման,  անվանափոխման,  անշարժ  գույքին`  ըստ  դրա  գտնվելու  և  /կամ/  տեղափոխման  վայրի  համարակալման,  հասցեավորման  ու  հասցեների  պետական գրանցման  կարգը  հաստատելու  և  հասցեների  գրանցման  լիազոր   մարմին  սահմանելու  մասին>>  թիվ  2387-Ն  որոշման պահանջներով,  հաշվի  առնելով  այն հանգամանքը, որ Նոր Հաճն համայնքի պատվավոր քաղաքացի Գարմեն Արշակի Մխիթարյանը հանդիսացել է Հայաստանի Հանրապետության առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր, իրականացրել է ակտիվ հասարակական, քաղաքական և պետական կառուցողական  գործունեություն համայնքի կազմավորման և զարգացման գործում՝ Նոր Հաճն համայնքի ավագանին որոշում է.

1.Նոր Հաճն համայնքի Սարգիս Ջուլֆյան թաղամասի 6-րդ փողոցի մինչև Պարույր Սևակ թաղամասի 5-րդ փողոցի հատվող հատվածի աջ և ձախ հատվածները,  հարավ  արևելյան  կողմից  սկսած,  անվանակոչել`  Ք.  Նոր Հաճն, Գարմեն Մխիթարյան  թաղամաս:

2.Թաղամասի  փողոցների  երկայնքով  տեղակայված  անշարժ  գույքի  համարակալումը և  հասցեավորումը  կատարել ըստ  ՀՀ  Կառավարության  29.12.2005թ. N2387-Ն  որոշմամբ  հաստատված  կարգի`  յուրաքանչյուր  փողոցի  երկայնքով  կառուցված  տները և հողամասերը համարակալել  աճման  կարգով,  սկսած  փողոցի  հյուսիսային  ծայրից`  ձախակողմյանը  կենտ  թվերով,  աջակողմյանը`  զույգ:   

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


Կողմ -9

ԱՊՐԵՍՅԱՆ ԿԱՄՈ

ԽԱՌԱՏՅԱՆ ՄԱՐՏԻԿ

ՄԵՍՐՈՊՅԱՆ ՎԼԱԴԻԿ

ՄԻՐԶՈՅԱՆ ԿԱՌԼԵՆ

ՄԽԻԹԱՐՅԱՆ ԳԵՂԱՄ

ՆԱԶԱՐՅԱՆ ՇՈՒՇԱՆԻԿ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ՆԵՐՍԵՍ

ՍԱՀԱԿՅԱՆ ՆՈՐԻԿ

ՍԵԴՐԱԿՅԱՆ ՄԱՆՎԵԼ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԱԳԻԿ ՄԱԹԵՒՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք,Նոր Հաճըն
0224 4 25 50
nor-hachn-meriya@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53052630@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՐ ՀԱՃԸՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner