| Ղեկավարվելով <Գույքահարկի մասին> օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով Նոր Հաճն համայնքի ավագանին որոշում է.      1.2021 թվականի համար բնակֆոնդի շինությունների գույքահարկից ազատել հետևյալ կատեգորիայի հարկատուներին`             1.Զոհված Ազատամարտիկների ընտանիքներին,             2.Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցների և հաշմանդամների ընտանիքներին,             3.Աֆղանստանի պատերազմի մասնակիցների ընտանիքներին,             4.Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ խեղված, հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին,             5. 4 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին:     2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից: |