Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, հիմք ընդունելով Նոր Հաճըն համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 28-ի 20-Ն որոշման N 1 հավելվածը, անհատ ձեռնարկատեր «Արևիկ Ալավերդյան»-ի ներկայացրած հայտը և N 32903 վճարման անդորրագիրը` որոշում եմ.
1. Տալ թույլտվություն անհատ ձեռնարկատեր անհատ ձեռնարկատեր «Արևիկ Ալավերդյան»-ին (պետական հաշվառման համար՝ 80.008581) Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Չարենցի 13 հասցեում գտնվող հիմնական շինության ներսում 2025 թվականի ընթացքում իրականացնելու.
1) ժամը 24:00-ից հետո ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխաոտային արտադրատեսակների վաճառք.
2. Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ` Խ. Թարվերդյանի վրա: