Ղեկավարվելով Քաղաքաշինության մասին օրենքի 143 հոդվածի 5-րդ կետի , Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասին 29 կետի , ՀՀ Կառավարության 2011թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009թ․ դեկտեմբերի 22-ի 1064-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի 2025 թվականի օգոստոսի 8-ի թիվ 2/փ-246 եզրակացությունը և համաձայն սեփականատիրոջ դիմումի ՝Նոր Հաճըն համայնքի ավագանին որոշում է
1․ Հավանություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը, բավարարել քաղաքացի Հովհաննես Մովսեսի Թովմասյանի դիմումը և Նոր Հաճըն համայնքի Քանաքեռավան գյուղի գլխավոր հատակագծին համապատասխան Հովհաննես Մովսեսի Թովմասյանի սեփականություն հանդիսացող 07-064-0345-0010 կադաստրային ծածկագրով 0,09306 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսք, խաղող հողամասից 0,03306 հա հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակությամբ։
2․ Հողամասի նպատակային նշանակությունը համարվում է փոխված հողամասի կադաստրային արժեքի տարբերությունը վճարելուց հետո։