Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշմամբ հաստատված կարգի, հիմք ընդունելով Նոր Հաճըն համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 29-ի N 78-Ա որոշմամբ հաստաված «Կոտայք-6» միկրոռեգիոնալ մակարդակի՝համակցված տարածական պլանավորման փաստաթուղթը` որոշում եմ
1.Շավարշ Պարգևի Առաքելյանին և Հովսեփ Ռուբենի Ֆրանգյանին ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող 07-046-0113-0064 կադաստրային ծածկագրի՝ 0.06378 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության, կորիզավոր, վարելահող հողատեսք հողամասի նպատակային նշանակությունը փոխել բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման հողամասի և որպես կադաստրային արժեքի տարբերության վճար սահմանել (վճարման հաշվեհամար 900115102122)՝ 1718800/ մեկ միլիոն յոթ հարյուր տասնութ հազար ութ հարյուր / դրամ։ 2. Հողամասի նպատակային նշանակությունը համարվում է փոխված հողամասի կադաստրային արժեքի տարբերությունը վճարելուց հետո։ 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։