Ղեկավարվելով <<Հողային օրենսգրքի>> 7-րդ հոդվածի 15-րդ կետի, Քաղաքաշինության մասին օրենքի 143 հոդվածի 12-րդ կետի և հիմք ընդունելով <ԷՅ ՎԻ ՖԱՐՄԻՆԳ>ՍՊԸ-ի դիմումը՝ ՝Նոր Հաճըն համայնքի ավագանին որոշում է 1.Հավանություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը, բավարարել <ԷՅ ՎԻ ՖԱՐՄԻՆԳ> ՍՊԸ-ի դիմումը և Նոր Հաճըն համայնքի Գետամեջ գյուղում վերջինիս սեփականություն հանդիսացող 07-025-0206-0073 կադաստրային ծածկագրով 0,20737հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսք հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական օբյետների, պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության տնտեսություն կառուցելու նպատակով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական ծանուցմանը հաջորդող օրվանից: |