Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Նոր Հաճըն համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 28-ի N 20-Ն որոշման N 2-րդ հավելվածը, անհատ ձեռնարկատեր «Լիանա Ղուկասյանի» ներկայացրած հայտը և N 7353 վճարման հանձնարարագիրը` որոշում եմ.
1. Տալ թույլտվություն անհատ ձեռնարկատեր «Լիանա Ղուկասյանին» (պետական հաշվառման համար՝ 80.1463161) Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Նոր Գեղի գյուղի Ֆ․ Թևոսյան Փ.137 հասցեում գտնվող 48 քառակուսի մետր առևտրային մակերեսով հիմնական շինության ներսում 2025 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին իրականացնելու ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառք:
2.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Խ. Թարվերդյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: