Ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 46-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով մասնագիտական առաջարկությունը`  որոշում եմ.
1. «Նոր Հաճն համայնքի N3 հիմնական դպրոցի  դասվար Գալյա Ջոմարդյանին կենսաթոշակի անցնելու կապակցությամբ համայնքի 2021 թվականի բյուջեից հատկացնել`  գործառական դասակարգման  10.7.1 <Սոցիալական հատուկ արտոնություններ> հատվածի  տնտեսագիտական դասակարգման 4727 <Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից>  հոդվածից 50000 դրամ:
2.Հանձնարարել համայնքապետարանի առաջատար մասնագետ, գլխավոր հաշվապահ Ս.Բադալյանին ապահովել միջոցառման ֆինանսավորումը` ըստ հաստատված նախահաշվի:
3.Սույն որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի հարցերով առաջատար մասնագետ Հ.Սիմոնյանի վրա:
4.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: