«ԼԻԼԻԹ ԵՎ ՍՅՈՒԶԻ» ՍՊԸ դիմել է իր գործունեության վայրում` Նոր Հաճն համայնքի Տոռոզյան-Ազատամարտիկներ խաչմերուկում գտնվող 20ք.մ. ընդհանուր մակերես ունեցող հիմնական շինությաններսում, հանրային սննդի կազմակերպման և իրականացման թույլտվություն ստանալու խնդրանքով:
Հաշվի առնելով, որ դիմումատուն ըստ №4 վճարման հանձնարարականի 2021 թվականի համար կատարել է Նոր Հաճն համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 19-ի № 47-Նոր որոշմամբ նախատեսված վճարումները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով` որոշում եմ.
1.Տալ«ԼԻԼԻԹ ԵՎ ՍՅՈՒԶԻ» ՍՊԸ –ին (վկայական № 01Ա 089042)Նոր Հաճն համայնքի Տոռոզյան-Ազատամարտիկներ խաչմերուկում գտնվող 20ք.մ. ընդհանուր մակերես ունեցող հիմնական շինության ներսում հանրային սննդի կազմակերպման և իրականացման թույլտվություն 2021 թվականի համար:
2.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական,եկամուտների հարցերով առաջատար մասնագետ` Խ. Թարվերդյանի վրա:
3.Սույնորոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից: