Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 3-ի N 920 Ն որոշմամբ, հիմք ընդունելով Նոր Հաճըն համայնքի Քանաքեռավան բնակավայրում հաշվառված <<Ալեքս և Մանվել>>ՍՊԸ - տնօրեն Հայկ Ալեքսանյանի, Մրգաշեն բնակավայրի բնակիչ Գևորգ Երեմյանի դիմումները, ինչպես նաև մասնագիտական եզրակացությունները որոշում եմ.
1.Նոր Հաճըն համայնքի 2025 թվականի բյուջեից վերադարձնել Քանաքեռավան գյուղի 10-րդ փողոց, 84 շենք հասցեում հաշվառված <<Ալեքս և Մանվել>>ՍՊ ընկերության 17045 ՀՀ դրամ փոխադրամիջոցի մասով առաջացած գերավճար, ինչպես նաև Մրգաշեն գյուղի բնակիչ Գևորգ Խաչիկի Երեմյանի 16667 ՀՀ դրամ անշարժ գույքի մասով առաջացած գերավճարը:
2.Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի Ֆինանսատնտեսագիտական և գնումների կազմակերպման բաժնի պետ Ս. Բադալյանին ապահովել վճարումը:
3.Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի Առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետին գույքահարկի բազայում կատարել համապատասխան փոփոխությունները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից: