Ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին > ՀՀ օրենքի 16 հոդվածի 21-րդ կետի և ՀՀ  Կառավարության  29.12.2005թ.  <<Հայաստանի  Հանրապետության  քաղաքային  և  գյուղական  բնակավայրերում  ներբնակավայրային  աշխարհագրական  օբյեկտների  անվանակոչման,  անվանափոխման,  անշարժ  գույքին`  ըստ  դրա  գտնվելու  և  /կամ/  տեղափոխման  վայրի  համարակալման,  հասցեավորման  ու  հասցեների  պետական գրանցման  կարգը  հաստատելու  և  հասցեների  գրանցման  լիազոր   մարմին  սահմանելու  մասին>>  թիվ  2387-Ն  որոշման պահանջներով,  հաշվի  առնելով  այն հանգամանքը, որ Նոր Հաճն համայնքի պատվավոր քաղաքացի Գարմեն Արշակի Մխիթարյանը հանդիսացել է Հայաստանի Հանրապետության առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր, իրականացրել է ակտիվ հասարակական, քաղաքական և պետական կառուցողական  գործունեություն համայնքի կազմավորման և զարգացման գործում՝ Նոր Հաճն համայնքի ավագանին որոշում է. 1.Նոր Հաճն համայնքի Սարգիս Ջուլֆյան թաղամասի 6-րդ փողոցի մինչև Պարույր Սևակ թաղամասի 5-րդ փողոցի հատվող հատվածի աջ և ձախ հատվածները,  հարավ  արևելյան  կողմից  սկսած,  անվանակոչել`  Ք.  Նոր Հաճն, Գարմեն Մխիթարյան  թաղամաս: 
2.Թաղամասի  փողոցների  երկայնքով  տեղակայված  անշարժ  գույքի  համարակալումը և  հասցեավորումը  կատարել ըստ  ՀՀ  Կառավարության  29.12.2005թ. N2387-Ն  որոշմամբ  հաստատված  կարգի`  յուրաքանչյուր  փողոցի  երկայնքով  կառուցված  տները և հողամասերը համարակալել  աճման  կարգով,  սկսած  փողոցի  հյուսիսային  ծայրից`  ձախակողմյանը  կենտ  թվերով,  աջակողմյանը`  զույգ:    
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:  |