Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշմամբ, Նոր Հաճըն համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 27-ի թիվ 46-Ն որոշումով ՝որոշում եմ.
1. Անդրանիկ Մհերի Իշխանյանին սեփականության իրավունքով պատկանող Նոր Հաճըն համայնքի, Նոր Արտամետ գյուղի, (վկայական՝ N 02032023-07-0130, կադաստրային ծածկագիր՝ 07-047-0212-0042) գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսք, վարելահող գործառնական նշանակության, 14.26934 հա մակերեսով հողամասի ընդլայնման նպատակով՝ Նոր Հաճըն համայնքի, Նոր Արտամետ գյուղի, (վկայական՝ N 15102025-07-0061, կադաստրային ծածկագիր՝ 07-047-0212-0032) գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության, 0.1925 հա մակերեսով, Նոր Արտամետ գյուղի, (վկայական՝ N 15102025-07-0051, կադաստրային ծածկագիր՝ 07-047-0212-0027), գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսք, գործառնական նշանակության, 0.07792 հա մակերեսով հողամասերը ուղղակի վաճառքի ձևով օտարել վերը նշված անձին գործող կադաստրային արժեքներով: 2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված ուղղակի վաճառքով օտարվող հողամասերը չեն հանդիսանում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերից, ինչպես նաև չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները: 3. Սույն որոշման 1-ին կետի մեջ նշված անձի հետ կնքել հողամասերի առուվաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները՝ պետական գրանցման: 4. Պարտավորեցնել՝ 4.1 Նոր Հաճընի համայնքապետարանի 900115102122 հաշվեհամարին վճարել հողամասերի կադաստրային արժեքը՝ 80325 /ութսուն հազար երեք հարյուր քսանհինգ / դրամ: 5. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է սույն որոշման 1-ին կետի մեջ նշված անձի կողմից: 6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից: