Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի ՝ որոշում եմ.
Սևակ Միրիկի Պետրոսյանին և նրա ընտանիքին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող 07-064-0353-0558 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0․04 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին տալ հետևյալ հասցեն` Կոտայքի մարզ, Նոր Հաճըն համայնք, գյուղ Քանաքեռավան,28-րդ փողոց, 5 հողամաս։