Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով, հիմք ընդունելով Նոր Հաճըն համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 28-ի N 20-Ն որոշման N 1 հավելվածը, «ԻՄԻՋ Մ. Գ.» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը` որոշում եմ
1. Տալ թույլտվություն «ԻՄԻՋ Մ. Գ.» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (պետական հաշվառման համար՝ 29.110.02216) Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Շահումյան-Չարենց խչմ. ԱԲ կողմում 36 քառակուսի մետր տարածքով սոցիալական (Կրթվելը նորաձև է) գովազդ տեղադրելու համար՝ 2025 թվականի հոկտեմբերի 1 դեկտեմբերի 31 ընկած ժամանակահատվածում:
2․ Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Խ. Թարվերդյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: