Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով, հիմք ընդունելով Նոր Հաճըն համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 28-ի N 20-Ն որոշման N 2 հավելվածը, «ՆՆ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը և վճարման հանձնարարագրերը` որոշում եմ.
1. Տալ թույլտվություն «ՆՆ ՀՈԼԴԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (պետական հաշվառման համար՝ 80.110․1050902) Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Նոր Գեղի գյուղի Ֆ.Թևոսյան փ. թիվ 9 հասցեում գտնվող, 5,6 քառակուսի մետր մակերեսով հիմնական շինության վրա 2025 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում տեղադրելու.
1) թունդ ալկոհոլային խմիչքների արտաքին գովազդ,
2.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Խ. Թարվերդյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: