Այսօր: Երկուշաբթի, 27 Հունիսի 2022թ.
Նոր Հաճնի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 42-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 42-Ա


Զեկ. ԳՐԻԳՈՐ ՀԱԼԼԱԲՅԱՆ

ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Քաղաքաշինության մասին>> օրենքի 143  հոդվածի 5-րդ կետի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասին  29-րդ կետի, ՀՀ Կառավարության 2011 թվականի  դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի 1064-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական  հանձնաժողովի 2022 թվականի  հունվարի 25-ի թիվ 1/փ-24 եզրակացությունը և համաձայն սեփականատիրոջ դիմումի ՝Նոր Հաճըն համայնքի ավագանին որոշում է.

1.Հավանություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը, բավարարել քաղաքացի Գրիշա Խաչատուրի Աբգարյանի դիմումը և Նոր Հաճըն համայնքի Քանաքեռավան բնակավայր գլխավոր հատակագծին համապատասխան Գրիշա Խաչատուրի Աբգարյանի սեփականություն հանդիսացող 07-064-0398-0009 կադաստրային ծածկագրի 0,35 հա մակերեսով բնակավայրերին նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողամասի  նպատակային նշանակությունը փոփոխել  գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող հողատեսք նշանակությամբ։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական ծանուցմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԱԳԻԿ ՄԱԹԵՒՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱԳԻԿ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք,Նոր Հաճըն
0224 4 25 50
nor-hachn-meriya@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՐ ՀԱՃԸՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 206
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner