Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի ՝ որոշում եմ.
1. Նոր Հաճըն համայնքի Արգել գյուղում գտնվող Գեղամ Լյուդվիկի Մարգարյանին համասեփականության իրավունքով /սեփվկայական 0247303/ պատկանող անշարժ գույքին/կադաստրային ծածկագիր 07-014-0121-0021/ տրամադրել նոր հասցե.
1.1 ՀՀ, Կոտայքի մարզ, Նոր Հաճըն համայնք, գյուղ Արգել ,20-րդ փողոց, 4-րդ նրբանցք թիվ 16 հողամաս։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: