Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջներով, որոշում եմ.
1.Նոր Հաճըն համայնքում Նոր Գեղի գյուղում Սմբատ Մարտիրոսի Թևոսյանին սեփականության իրավունքով պատկանող 07-048-0296-0013 կադաստրային ծածկագրով 0,130159 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողի և 0.065841 հա մակերեսով այլ հողատեսք հողամասերի հողատեսքերը փոփոխել որպես հնդավոր (2-րդ կարգ)։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: