Ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի N 631-Ն որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 962-Ն որոշման 4-րդ կետի,Հայաստանի Հանրապետության 2002 թվականի սեպտեմբերի 24-ի՝<<Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին>> օրենքի 2-րդ հոդվածի, Քաղաքացիականօրենսգրքի 33-րդ, 34-րդ,37-րդ հոդվածների, Ընտանեկան օրենսգրքի 109-րդ, 134-րդ, 135-րդ հոդվածների պահանջներով, հիմք ընդունելով Նոր Հաճըն համայնքի Նոր Հաճըն քաղաքի Թումանյան փողոցի 3-րդ շենքի 85 բնակարանի բնակչուհի՝ Նունե Սարգսյանի դիմումը և խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2025 թվականի նոյեմբերի 4-ի թիվ 12 նիստի արձանագրությունը, հաշվի առնելով անչափահաս Նունե Մուսոյանի՝ առանց ծնողական խնամքի մնացած լինելու հանգամանքը և երեխայի լավագույն շահը որոշումեմ.
1.Անչափահաս Նունե Մուսոյանին /ծնված՝ 18.04.2023թ/ հաշվառել որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխա:
2. Առանց ծնողական խնամքի մնացած երեխա Նունե Մուսոյանինկատմամբ սահմանել խնամակալություն և խնամակալ նշանակել տատիկին՝Նունե Սարգսյանին /ծնված 28.03.1973 թ./:
3. Առանց ծնողական խնամքի մնացած երեխա Նունե Մուսոյանի բնակությունը և խնամքը իրականացնել Նոր Հաճըն քաղաքի Թումանյան փողոցի 3-րդ շենքի բնակարան 85 հասցեում:
4.Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովին` իրականացնել վերահսկողություն Նունե Սարգսյանի վրա դրված պարտականությունների կատարման նկատմամբ:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Նունե Սարգսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: