Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջներով, որոշում եմ.
1.Նոր Հաճըն համայնքում Մրգաշեն գյուղում Հասմիկ Վալենտինի Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող 07-046-0147-0009 կադաստրային ծածկագրով 0,16հա մակերեսով հողամասի /սեփականության վկայական 28102025-07-0176/ գործառնական նշանակությունը փոփոխել որպես խաղող (3-րդ կարգ)։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: