Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29 N 698-Ն որոշման պահանջներով և հաշվի առնելով, որ 0.00335 հա մակերեսով անշարժ գույքը ընդգրկված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, հիմք ընդունելով 07-006-0022-0161 ծածկագրի հողամասի սեփականատեր Արզուման Ղազարյանի դիմումը և <<Ստյոպա Աբգարյան>> Ա/Ձ-ի կողմից կազմված հողամասի հատակագիծը` որոշում եմ․
1.Սահմանել՝ Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Ա. Իսահակյան փողոցի 10/5 հասցեում գտնվող, Արզուման Ղազարյանին պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 09092025-0-0014) հողամասի մակերեսը 0.00335 հա: 2.Անշարժ գույքի սահմանները որոշվում են <<Ստյոպա Աբգարյան>> Ա/Ձ-ի -ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով: 3.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի նկատմամբ իրավունքը ենթակա է պետական վերագրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեի կողմից: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: